Ուզու՞մ եք անձամբ տեսնել։
Ուզու՞մ եք Ձեր աչքերով տեսնել, անձամբ շփվել անձնակազմի հետ, ծանոթանալ ծրագրին և այլ մանրամասների․ հոգ չէ` ամրագրեք այց և կստանաք Ձեր բոլոր հարցերի պատասխանը:
Ամրագրել այցՄեր մասին
«ԿԱՐՄԻՐ ԱՐԵՎ» մանկական կենտրոնի կոնցեպտի կենտրոնում փոքրիկներն են ու նրանց վառ ու տարբերվող անհատականությունները: «ԿԱՐՄԻՐ ԱՐԵՎ» մանկական կենտրոնը առաջարկում է նոր և տարբերվող մոտեցումներ երեխաների զարգացման համար, որոնք մինչ այս չկային Հայաստանի մանկական կենտրոններում: Մանկական զարգացման կենտրոնի թիրախային խումբն են այն ծնողները, որոնք ցանկանում են իրենց երեխային պարգևել վառ, հետաքրքիր և զարգացնող միջավայր, որը ավելի կընդգծի երեխայի անհատականությունը:
Մեր գործունեությունը հակիրճ կարելի է բնութագրել երեք բառով՝ Վառ Ջերմ Զարգացնող
«ԿԱՐՄԻՐ ԱՐԵՎ» զարգացման և խնամքի կենտրոնում, ինովացիոն միջավայրում, իրականացվում է ֆիզիկական, մտավոր, գեղագիտական և աշխատանքային դաստիարակություն` ելնելով երեխայի հետաքրքրություններից և տարիքային առանձնահատկություններից։
- Որակավորված և վերապատրաստված մասնագետ մանկավարժներ
- Միջազգային նախադպրոցական ծրագրեր
- Ինովացիոն միջավայր
- Էկոլոգիապես մաքուր փայտյա որակյալ կահույք և խաղալիքներ
- Ջերմ,լուսավոր և ընդարձակ խմբասենյակներ
- Տեսախցիկների և օդափոխության համակարգեր մանկապարտեզի ողջ տարածքով
- Մարզասրահ` հագեցած է ժամանակակից ինովացիոն սարքավորումներով
- Անվտանգ բացօթյա հագեցած խաղահրապարակ
- Որակյալ և առողջարար 4 անգամյա թարմ հագեցած սննդակարգ, որը կազմված է բժիշկ-սննդաբանի կողմից
Մեր կենտրոնին անձամբ ծանոթանալու և Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխնները ստանալու համար, խնդրում ենք նախապես ամրագրել այցելության հայտ։ Սիրով սպասում ենք Ձեզ։
Ծառայություններ
Մեր կենտրոնը երեխաների համար հասանելի է դարձրել ինովացիոն միջավայրում կրթություն ստանալու հնարավորությունը և սիրով ներկայացնում ենք մեր կենտրոնի կողմից մշակված որակյալ և հետաքրքիր կրթական ծառայությունները։
Երգ
Երաժշտության պարապմունքները «ԿԱՐՄԻՐ ԱՐԵՎ»-ի կրթական ծրագրի մի մասն են կազմում: Այն նպաստում է երեխաների հույզերի, զգացմունքների, լեզվի և խոսքի զարգացմանը։
Պար
Պարը երեխայի կյանքում իր ուրույն տեղն ունի:
Այն նպաստում է՝
- Ռիթմի զգացողության զարգացմանը
- Սլացիկ կազմվածքի ձևավորմանը
- Հոգու և մարմնի ներդաշնակությանը
Ոչ ավանդական նկարչություն
Նկարչության ընթացքում զարգանում են`
- Տեսողական ընկալումը
- Երևակայությունը
- Հիշողությունը
- Մտածողությունը
Խեցեգործություն
Այն օգնում է ազատվել սթրեսից, հաղթահարել բարդ հոգեվիճակները, զարգացնում է զգայական հատկությունները, մատների մանր մկանները և մոտորիկան։
Ձեռքի աշխատանք
Մեր փոքրիկ վարպետները ձեռքի աշխատանքի օգնությամբ զարգացնում ենք երեխաների ստեղծագործ միտքը, երևակայությունը, մանր մոտորիկան։
Տիկնիկագործություն
Տիկնիկագործությունը, զվարճալի զբաղմունք լինելուց բացի, զարգացնում է երեխայի ստեղծագործական միտքը և զգայարանները: Բացի այդ տիկնիկներով դերախաղն օգնում է սովորել ճիշտ արտահայտել մտքերն ու հույզերը։
Փորձարարություն
Փորձարարությունն օգնում է զարգացնել երեխայի երևակայությունը և առավել պատկերավոր ընկալել մեր շրջապատում կատարվող յուրաքանչյուր երևույթ։
Լոգոպեդի ծառայություն
«ԿԱՐՄԻՐ ԱՐԵՎ»-ում աշխատում է պրոֆեսիոնալ լոգոպեդ, ով կօգնի ձևավորել երեխայի ճիշտ խոսքը և կլուծի ցանկացած լեզվական խնդիր։
Ռոբոտաշինություն
Ծրագրի միջոցով երեխաները ձեռք են բերում տեսական գիտելիքներ և կիրառական փորձ գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի բնագավառներում։
Մենթալ թվաբանություն
Մենթալ թվաբանությունը հնարավորություն է տալիս զարգացնելու Ձեր փոքրիկի ուղեղի երկու կիսագնդերի աշխատանքը միաժամանակ և նպաստում է՝
- Տեսողական, լսողական ու պատկերային հիշողության զարգացմանը
- Ուշադրության կենտրոնացմանը
- Տրամաբանական մտածողության, երևակայության ձևավորմանը
- Մանր մոտորիկայի զարգացմանը
Խոհարարական ժամ
️Խոհարարական ժամն ամենահամեղն է մեզ մոտ։ Պատրաստելու ենք տարատեսակ հետաքրքիր ուտեստներ և քաղցրավենիք։
Շախմատ
Շախմատն աշխարհի հնագույն խաղերից մեկն է:
- Նպաստում է երեխայի ուղեղի զարգացմանը
- Բարձրացնում է երեխայի ուշադրության կենտրոնացումը
- Զարգացնում է հիշողությունը, մտածողությունն ու ստեղծագործական ունակությունները
Լող
Լողը նպաստում Է․
- Մկանների ճիշտ ձևավորմանը
- Մարմնին ճկունություն է հաղորդում
- Բարենպաստ է ազդում նաև շնչառական համակարգի վրա
- Բարձրացնում է իմունիտետը
- Կարգավորում է արյան շրջանառությունը
Մանկական Յոգա
Մանկական յոգան ֆիզիկական և շնչառական վարժությունների շարք է, որոնք օգնում են առողջ պահել երեխայի մարմինը և հոգին։
Էքսկուրսիաններ
Էքսկուրսիանները նպաստում են․
- Թիմային ոգու բարձրացմանը
- Միմյանց օգնելու և կարեկցելու զգացողության զարգացմանը
- Ընկերության ամրապնդմանը
- Շրջակա միջավայրի հանդեպ բարձր սոցիալական պատասխանատվության ձևավորմանը
Ամրագրել Այց
Կենտրոնն անձամբ տեսնելու, աշխատակազմի հետ անձամբ ծանոթանալու, ուսումնական և զբաղվածության ծրագրերին ծանոթանալու կամ այլ հարցերի դեպքում կարող եք ամրագրել այց և մենք սիրով կնդունենք Ձեզ։
Խմբեր
«️Կարմիր Արև» երեխաների զարգացման կենտրոնը կարևորում է զարգացնել երեխաների երևակայական գեղեցիկ աշխարհը, նպաստավոր միջավայր ստեղծել երեխայի ինքնաարտահայտման և ինքնադրսևորման համար։ Ուսուցման միջազգային մեթոդներ ինովացիոն միջավայրում։ Վստահե՛ք ձեր երեխայի գրագետ դաստիարակությունը «️Կարմիր Արև» մանկական զարգացման և խնամքի կենտրոնին:
Կրտսեր 1-ին խումբ
Խմբում երեխաների քանակը` 10 երեխա։ Երեխաների հետ աշխատում են երկու մանկավարժներ` ավագ և կրտսեր մանկավարժ։ Այս տարիքային խմբի երեխաների ծրագրում ներառված են`
Խոսքի զարգացում
Ուրախ մաթեմատիկա
Ծանոթացում շրջակա զարմանահրաշ աշխարհին
Գեղարվեստական գրականություն
Ֆիզկուլտուրա
Պար
Լող
Նկարչություն
Խեցեգործություն
Ավազաթերապիա
Լոգոպեդի ծառայություն
Խումբ 2
Խմբում երեխաների քանակը` 12 երեխա։ Երեխաների հետ աշխատում են երկու մանկավարժ` ավագ և կրտսեր մանկավարժներ։ Այս տարիքային խմբի երեխաների ծրագրում ներառված են`
Խոսքի զարգացում
Ուրախ մաթեմատիկա
Ծանոթացում շրջակա զարմանահրաշ աշխարհին
Փորձարարություն
Տիկնիկագործություն
Գեղարվեստական գրականություն
Երաժշտություն
Ֆիզկուլտուրա
Պար
Լող
Նկարչություն
Խեցեգործություն
Ավազաթերապիա
Օտար լեզուններ (անգլերեն և ռուսերեն)
Շախմատ
Ռոբոտաշինություն
Լոգոպեդի ծառայություն
Միջին Խումբ
Խմբում երեխաների քանակը` 15 երեխա։ Երեխաների հետ խմբում աշխատում են երկու մանկավարժ` ավագ և կրտսեր մանկավարժներ։ Այս տարիքային խմբի երեխաների ծրագրում ներառված են`
Խոսքի զարգացում
Ուրախ մաթեմատիկա
Ծանոթացում շրջակա զարմանահրաշ աշխարհին
Փորձարարություն
Տիկնիկագործություն
Գեղարվեստական գրականություն
Երաժշտություն
Ֆիզկուլտուրա
Պար
Լող
Նկարչություն
Խեցեգործություն
Ավազաթերապիա
Օտար լեզուններ (անգլերեն և ռուսերեն)
Շախմատ
Ռոբոտաշինություն
Մենթալ թվաբանություն և հիշողություն ձեռքի աշխատանք
Խոհարարական ժամ
Էքսկուրսիաններ
Լոգոպեդի ծառայություն
Ավագ Խումբ
Խմբում երեխաների քանակը` 15 երեխա։ Երեխաների հետ խմբում աշխատում են երկու մանկավարժ` ավագ և կրտսեր մանկավարժներ։ Այս տարիքային խմբի երեխաների ծրագրում ներառված են`
Խոսքի զարգացում
Ուրախ մաթեմատիկա
Ծանոթացում շրջակա զարմանահրաշ աշխարհին
Փորձարարություն
Տիկնիկագործություն
Գեղարվեստական գրականություն
Երաժշտություն
Ֆիզկուլտուրա
Պար
Լող
Նկարչություն
Խեցեգործություն
Ավազաթերապիա
Օտար լեզուններ (անգլերեն և ռուսերեն)
Շախմատ
Ռոբոտաշինություն
Մենթալ թվաբանություն և հիշողություն ձեռքի աշխատանք
Խոհարարական ժամ
Էքսկուրսիաններ
Լոգոպեդի ծառայություն
Նկարներ
«️Կարմիր Արև» երեխաների զարգացման կենտրոնի առօրյայից որոշ կադրեր։
Հարց ու պատասխան
-
Որտե՞ղ է գտնվում «Կարմիր Արև» մանկապարտեզը։
Մեր կենտրոնը գտնվում է Լեո 1 հասցեում։
-
Քանի՞ տարեկան երեխաների համար է նախատեսված «Կարմիր Արև» մանկապարտեզը։
Մեր կենտրոնը նախատեսված է 2-6 տարեկան փոքրիկների համար։
-
Ի՞նչ խմբեր են գործում «Կարմիր Արև» մանկապարտեզում:
Մեր կենտրոնում ունենք հետևյալ խմբերը` հայկական, ռուսական և անգլիական։
-
Խմբում քանի՞ մասնագետ է աշխատում երեխաների հետ:
Կախված տարիքային խմբից` երեխաների հետ աշխատում են 2-3 ավագ և կրտսեր մանկավարժներ։
Կապ
Մեր Հասցեն
Հայաստան, 0002, Երևան,
Լեոյի փող., 1 շենք
Գրեք մեզ
info@karmirarev.am
contact@karmirarev.am
Զանգեք մեզ
+374 33 543333
+374 11 743333
Նորություններ
Բաց մի՛ թողեք մեր նորություններն առաջինը իմանալու հնարավորությունը